Գուրգեն Ռազմիկի Բարեղամյան

Ծնված՝ 1962թ․ մարտի 17-ին Արտաշատի շրջանի Ներքին Դվին գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Արտաշատում։

Աշխատում էր Արտաշատի գործիքաշինական գործարանում որպես հսկող բանվոր։

Մասնակցել է Երասխի, Վայքի, Կոռնիձորի, Շահումյանի շրջանի պաշտպանությանը։

Զոհվել է 1990թ․ հոկտեմբերի 13-ին թշնամու գնդակից՝ մարտական պահակակետում։

Թաղված է Ներքին դվինի գերեզմանոցում։