Արշավիր Իշխանի Ասլանյան

Ծնված՝ 1959թ․ հունիսի 7-ին Թալինի շրջանի Կարիրավան գյուղում։

Ապրում էր կնոջ, չորս անչափահաս երեխաների և մոր հետ Կարմիրավանում։

Սովորում էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ավարտական կուրսում։

Աշխատում էր Կարմրաշենի միջնակարգ դպրոցում որպես մարմնակրթության ուսուցիչ։

Մասնակցել է Բարդաձորի և Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ հոկտեմբերի 11-ին Ղարաչինարի մոտ վայրէջք կատարած թշնամու ուղղաթիռից բացած կրակահերթից։

Թաղված է Կարմրաշենի գերեզմանոցում։