Սամվել Վազգենի Աթոյան

Ծնված՝ 1963թ․ հունվարի 10-ին Տավուշի շրջանի Նորաշեն գյուղում։

Ապրում էր ծնողների, կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Նորաշենում։

Մասնագիտությունը՝ վարորդ, ավտոեռակցող։

Աշխատում էր Տավուշի «Ագրոսերվիս»-ում որպես վարորդ։

Մասնակցել է Նորաշենի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ մայիսի 1-ին ժամը 16,30-ի սահմաններում, բեռնատար մեքենայով Տավուշի շրջանի Մովսես գյուղին մոտենալիս, ադրբեջանական Ալիբեյլի գյուղի մետից արձակված ավտոմատ կրակահերթից։

Թաղված է Նորաշենի գերեզմանոցում։