Պապիկ (Քամալ) Լևոնի Զարգարյան

Ծնված՝ 1937թ․ մայիսի 7-ին Գետաշենում։

Ապրում էր կնոջ և չորս երեխաների հետ Գետաշենում։

Աշխատու մ էր պետական տնտեսությունում որպես վարորդ։

Մասնակցել է Գետաշենի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ ապրիլի 30-ին Գետաշենում, իր տան բակում, թշնամու և սովետական բանակի զինվորի 10-ից ավելի գնդակներից՝ գյուղի բռնի տեղահանման ժամանակ։

Թաղված է Գետաշենում, իր տնամերձ հողամասում։