Յուրա Գուրգենի Ստեփանյան

Ծնված՝ 1937թ․ Շահումյանի շրջանի Բուզլուխ գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս դուստրերի հետ Բուզլուխում։

Մասնագիտությունը՝ հյուսն։

Աշխատում էր Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղի կոլտնտեսությունում որպես ֆերմայի պահակ։

Մասնակցել է գյուղի պաշտպանությանը։

Գերվել ՝ 1991թ․ մայիսի 12-ին, Էրքեջի մոտական Խաչին Հարթ տեղամասում, անասուններ արածացնելիս։

Դիակը վերադարձվել է հունիսի 24-ին։

Թաղված է Բուզլուխի գերեզմանոցում։