Գեղամ Ֆահրադի Հակոբյան
Ծնված՝ 1956թ․ հուլիսի 16-ին Աշտարակի Կոշ գյուղում։
Ապրում էր կնոջ և վեց անչափահաս երեխաների հետ Նաիրիի շրջանի Եղվարդ ավանում։
Մասնագիտությունը՝ վարորդ։
Աշխատում էր Եղվարդի անասնապահական կոոպերատիվում։
Մասնակցել է Հադրութի, Գորիսի, Երասխի, Նոյեմբերյանի պաշտպանությանը։
Զոհվել է 1991թ․ մայիսի 6-ին, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում, սովետական բանակի տանկի կրակից, մարտական առաջադրանք կատարելիս։
Թաղված է Եղվարդի գերեզմանոցում։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: