Յուրա Ֆելիքսի Թամազյան

Ծնված՝ 1969թ․ փետրվարի 12-ին Ստեփանավանի շրջանի Գյառգյառ գյուղում։

Ապրում էր ծնողների, փոքր եղբոր և կնոջ հետ Կիրովականում։ Երկու ամիս հետո սպասում էին առաջին երեխային։

Սովորում էր Երևանի ավտոճանապարհային տեխնիկումում։

Ծառայում էր ՀՀ ՆԳՆ հատուկ գնդի Կիրովականի վաշտում։

Մասնակցել է Նայեմբերյանի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ մայիսի 6-ին, Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղում, մարտական առաջադրանք կատարելիս, թշնամու գնդակից և ականի պայթյունից։

Թաղված է Կիրովականի քաղաքային գերեզմանոցում։