Միշա Հայկի Մուրադյան

Ծնված՝ 1963թ․ մարտի 12-ին Նոյեմբերյանի շրջանի Բերդավան գյուղում։

Ապրում էր կնոջ, անչափահաս դստեր և մոր հետ Բերդավանում։

Մասնագիտությունը՝ հիդրոմելիատոր։

Աշխատում էր Նոյեմբերյանի ՆԳ բաժնում որպես միլիցիոներ-վարորդ, ավագ սերժանտ։

Մասնակցել է շրջանի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ մայիսի 6-ին, սովետական բանակի զինվորի գնդակից, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում՝ ծառայողական պարտքը կատարելիս։

Թաղված է Բերդավանի գերեզմանոցում։