Ռաֆիկ Վոլոդյայի Մնացականյան

Ծնված՝ 1960թ․ հունվարի 10-ին Նոյեմբերյանի շրջանի Արճիս գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ (սպասում էին երրորդին) Արճիսում։

Միլիցիայի լեյտենանտ։

Աշխատում էր Նոյեմբերյանի ՆԳ բաժնում որպես տեղամասային տեսուչ։

Մասնակցել է շրջանի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ մայիսի 6-ին, թշնամու գնդակից, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում՝ ծառայողական պարտքը կատարելիս։

Թաղված է Արճիսի գերեզմանոցում։