Ստեփան Սերյոժայի Ղարագյոզյան

Ծնված՝ 1963թ․ ապրիլի 19-ին Նոյեմբերյանի շրջանի Բարեկամավան գյուղում։

Ապրում էր ծնողների, կնոջ և անչափահաս որդու հետ Նոյեմբերյան ավանում։ Սպասում էին երկրորդ երեխային, որը ծնվեց դեպքից 30 օր անց։

Մասնագիտությունը՝ տնտեսագետ։

Աշխատում էր Նոյեմբերյանի շրջանի ՆԳ բաժնում որպես տեղամասային տեսուչ, լեյտենանտ (կոչումը ստացել էր մեկ ամիս առաջ)։

Մասնակցել է շրջանի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ մայիսի 6-ին, սովետական շրջանի Ոսկեպար գյուղում՝ ծառայողական պարտքը կատարելիս։

Թաղված է Նոյեմբերյանի գերեզմանոցում։