Վահրամ Հրանտի Աղաբաբյան

Ծնված՝ 1964թ․ ապրիլի 13-ին Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում։
Ապրում էր ծնողների, կնոջ և անչափահաս որդու հետ (երկրորդըէ Վահեն, ծնվել է դեպքից 9 օր անց) Նոյեմբերյանում։
Աշխատում էր Նոյեմբերյանի շրջանի ՆԳ բաժնում որպես պարեկապահակային ծառայության շարքային աշխատակից։
Մասնակցել է Նոյեմբերյանի պաշտպանությանը։
Զոհվել է 1991թ․ մայիսի 6-ին, սովետական բանակի զինվորի գնդակից, Նոյեմբերյանի Ոսկեպար գյուղում ծառայողական պարտքը կատարելիս։
Թաղված է Կողբի գերեզմանոցում։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: