Սաշիկ Ռաֆիկի Անանյան

Ծնված՝ 1950թ․ հունիսի 6-ին Նոյեմբերյան ավանում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Նոյեմբերյանում։

Աշխատում էր Նոյեմբերյանի շրջանի ՆԳ բաժնում որպես տեղամասային ավագ տեսուչ, կապիտան։

Մասնակցել է շրջանի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ մայիսի 6-ին, սովետական բանակի զինվորի գնդակից, Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում՝ ծառայողական պարտքը կատարելիս։

Թաղված է Նոյեմբերյանի գերեզմանոցում։