Դավիթ Հարությունի Դանիելյան

Ծնված՝ 1956թ․ սեպտեմբերի 12-ին Անիի շրջանի Ձիթհանքով գյուղում։

Ապրում էր կնոջ, երկու անչափահաս երեխաների ( երկրորդը ծնվել է հոր քառասունքի օրը) և մոր հետ Ձիթհանքում գյուղում։

Մասնագիտությունը՝ գյուղատնտես։

Աշխատում էր Գյումրիում տեղակայված Գորկի քաղաքի ավտոշարասյունում որպես վարորդ։

Մասնակցել է Երասխի, Նոյեմբերյանի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ մայիսի 3-ին Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղում մարտական առաջադրանք կատարելիս թշնամու և սովետական բանակի զինվորի գնդակից։

Թաղված է Ձիթհանքով գյուղի գերեզմանոցում։