Գագիկ (Լազո) Վանիչկայի Աբազյան

Ծնված՝ 1962թ․ հունիսի 14-ին Նոյեմբերյանի շրջանի Այրումավան գյուղում։

Ապրում էր կնոջ (սպասում էին առաջին երեխային) և ծնողների հետ Այրումավանում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր Նոյեմբերյանի № 7 շինվարչությունում որպես վարորդ։

Անհայտ կորած (կնոջ հետ միասին) 1991թ․ հոկտեմբերի 7-ից, իրեն կցված 65-69 ԱԴԻ պետհամարանիշի մեքենայով Ոսկեպար գյուղի մոտով անցնելիս, թշնամու կողմից առևանգվելուց հետո։