Սլավիկ Ջումշուդի Խաչատրյան

Ծնված՝ 1950թ․ դեկտեմբերի 26-ին Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղում։

Ապրում էր ծնողների, կնոջ, չորս անչափահաս երեխաների հետ Ղարաչինարում։

Մասնագիտությունը՝ ինժեներ։

Աշխատում էր Շահումյանի շրջանի տեխնիկավերանորոգման կայանում որպես ինժեներ։

Մասնակցել է Շահումյանի շրջանի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ հոկտեմբերի 3-ին, գյուղի վրա զանգվածային հարձակման ժամանակ, թշնամու հրետանու արկի պայթյունից։

Թաղված է Ղարաչինարի գերեզմանոցում։