Արթուր Գեորգիի Ավանեսյան

Ծնված՝ 1974թ․ մարտի 20-ին Մարտունիում։

Ապրում էր մոր հետ Մարտունիում։

Սովորում էր Մարտունու պրոֆտեխնիկական ուսումնարանում։

Զոհվել է 1991թ․ հոկտեմբերի 3-ին Մարտունիում, քաղաքի մատույցները ներխուժած թշնամու «ՈւԱԶ» մակնիշի մեքենայից արձակված կրակահերթից։

Թաղված է Մարտունու գերեզմանոցում։