Կոլյա Նիկոլայի Գրիգորյան

Ծնված՝ 1963թ․ դեկտեմբերի 7-ին Ղազախստանի Ջեզկազգանի մարզում։
Ապրում էր ծնողների հետ Մարտակերտում։
Մասնագիտությունը՝ վարորդ։
Աշխատում էր Մարտակերտի № 28 շարժական մեքենայացված կայանում որպես բանվոր։
Մասնակցել է Մարտունու, Շահումյանի, Հադրութի, Մարտակերտի շրջանների գյուղերի պաշտպանությանը։
Վիրավորվել է 1991թ․ սեպտեմբերի 25-ին, Մարտակերտի շրջանի Կիչան գյուղի պաշտպանության ժամանակ, հետո որպես պատանդ տեղափոխվել Աղդամ, գազանաբար խոշտանգվել, սպանվել։
Թաղված է Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի գերեզմանոցում։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: