Ալբերտ Ենոքի Բաղդասարյան

Ծնված՝ 1951թ․ ապրիլի 14-ին Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս երեխաների հետ Ասկերանի շրջանի Նորագյուղում։

Մասնագիտությունը՝ ծեփագործ։

Աշխատում էր Նորագյուղի կոլտնտեսությունում որպես թռչնաբուծական ֆերմայի պահակ։

Զոհվել է 1991թ․ սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 03 անց 30 րոպե սահմաններում, գյուղի ֆերմայի գնդակոծման ժամանակ, թշնամու գնդակից։

Թաղված է Սարդարաշենի գերեզմանոցում։