Վալերիկ Արմենակի Ղամբարյան

Ծնված՝ 1948թ․ մարտի 5-ին Մարտակերտի շրջանի Այգեստան (Չայլու) գյուղում։

Ապրում էր կնոջ, երեք անչափահաս երեխաների և ծեր մոր հետ Այգեստանում։

Մասնագիտությունը՝ ռադիոհեռուստատեխնիկ, մեխանիկ։

Աշխատում էր Այգեստանի պետական տնտեսությունում որպես ավագ էլեկտրիկ։

Մասնակցել է Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Մարտակերտի շրջանի Կիչան, Հաթերք գյուղերի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ սեպտեմբերի 17-ին, Շահումյանի շրջանի Ղարաչինար գյուղի պաշտպանության ժամանակ, մարտական առաջադրանք կատարելիս։

Թաղված է Այգեստանի գերեզմանոցում։