Մհեր Լևոնի Շախյան

Ծնված՝ 1971թ․ հոկտեմբերի 8-ին Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղում։

Ապրում էր մոր և եղբոր հետ Վերինշենում։

Աշխատում էր գյուղի պետական տնտեսությունում որպես բանվոր։

Մասնակցել է գյուղի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ սեպտեմբերի 15-ին Վերինշենի մոտ, մարտի դաշտից վիրավոր հրամանատարին դուրս բերելիս, թշնամու գնդակից։

Թաղված է Վերինշենի գերեզմանոցում։