Սամվել Վլադիմիրի Բաղդասարյան

Ծնված՝ 1964թ․ դեկտեմբերի 11-ին Տավուշի շրջանի Պառավաքար գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչփահաս երեխաների հետ Պառավաքարում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Ծառայում էր ՀՀ ՆԳՆ հատուկ գնդի Տավուշի վաշտում որպես մարտիկ։

Մասնակցել է Տավուշի շրջանի Մովսես, Գետաբեկ, Պառավաքար գյուղերի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ սեպտեմբերի 11-ին, ժամը 15․30-ի սահմաններում, Այգեպար-Մովսես ճանապարհի երկրորդ կմ-ի հատվածում, թշնամու գնդակից։

Թաղված է Պառավաքարի գերեզմանոցում։