Յուրա Ծատուրի Գասպարյան

Ծնված՝ 1960թ․ մարտի 31-ին Բաքվում։

1989թ․ Բաքվից փախստական՝ ապրում էր ծնողների, կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ Ստեփանակերտում, այնուհետև, ծնողների մահից հետո՝ Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում (կնոջ ծնողների մոտ)։

Մասնագիտությունը՝ տրակտորավար։

Աշխատում էր Մուշկապատի կոլտնտեսությունում որպես այգիների պահակ։

Զոհվել է 1991թ․ սեպտեմբերի 8-ին, ժամը 15-ի սահմաններում, Մուշկապատում, այգում աշխատելիս, թշնամու զրահամեքենայի կրակից։

Թաղված է Մուշկապատի գերեզմանոցում։