Գառնիկ Գրիշայի Գրիգորյան

Ծնված՝ 1959թ․ հունիսի 7-ին Մարտակերտի շրջանի Ն․ Հոռաթաղ գյուղում։

Ապրում էր կնոջ և չորս անչափահաս երեխաների հետ Ն․ Հոռաթաղում։

Մասնագիտությունը՝ խառատ, գյուղատնտես։

Աշխատում էր որպես Ն․ Հոռաթաղի հակակարկտային ծառայության մարտիկ։

Մասնակցել է Մարտակերտի շրջանի Ջրաբերդ, Կարմիրավան, Արծվաշեն, Թալիշ և Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Ղարաչինար, Վերինշեն գյուղերի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ օգոստոսի 28-ին Ղարաչինարի վրա զանգվածային հարձակման ժամանակ, մարտական առաջադրանք կատարելիս, թշնամու գնդակից։

Թաղված է Ն․ Հոռաթաղի գերեզմանոցում։