Ջուլիետա Բախշիի Մահտեսյան

Ծնված՝ 1956թ․ հունվարի 10-ին Դաշքեսանում։

Ապրում էր ամուսնու և երեք անչափահաս երեխաների հետ Չարենցավանում։

Մասնագիտությունը՝ բուժքույր։

Աշխատում էր Չարենցավանի քաղաքային հիվանդանոցում որպես բուժքույր։

Զոհվել է 1991թ․ օգոստոսի 8-ին, ժամը 14-ի սահմաններում, Գորիս-Կապան ճանապարհահատվածում Ղուբաթլուի կողմից թշնամու արձակած ավտոմատ կրակահերթից։

Թաղված է Չարենցավանի քաղաքային գերեզմանոցում։