Վարդան Բորիսի Բալասանյան

Ծնված՝ 1969թ․ հուլիսի 9-ին Ստեփանակերտում։

Ապրում էր ծնողների և եղբոր հետ Երևանում։

Մասնագիտությունը՝ մեխանիզատոր։

Միլիցիայի սերժանտ, ծառայութմ էր ՀՀ ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատում որպես հետախույզ։

Մասնակցել է Գետաշենի և Ստեփանակերտի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ հուլիսի 29-ին Վարդենիսում, ծառայողական պարտքը կատարելիս, թշնամու գնդակից։

Թաղված է Երևանում, Կարմիր բլրի գերեզմանոցում։