Վլադիկ Նիկոլայի Ադամյան (Հաթամյան)

Ծնված՝ 1969թ․ օգոստոսի 14-ին Մարտակերտի շրջանի Զագլիկ գյուղում։

Ապրում էր ծնողների հետ Զագլիկում։

Աշխատում էր Կիչանի պետական տնտեսությունում որպես բանվոր։

Զոհվել է 1991թ․ հուլիսի 26-ին, ժամը 8-ի սահմաններում, իր հողամասում աշխատելիս, սովետական զինվորի գնդակից։

Թաղված է Զագլիկի գերեզմանոցում։