Ռազմիկ Արշակի Հայրապետյան

Ծնված՝ 1941թ․ հոկտեմբերի 2-ին Գորիսի շրջանի Շինուայր գյուղում։

Ապրում էր կնոջ և չորս որդիների ( երկուսն՝ անչափահաս) հետ Շինուայրում։

Աշխատում էր գյուղի պետական տնտեսությանը կից «Շնորհք» կոոպերատիվում։

Զոհվել է 1991թ․ հուլիսի 21-ին, ժամը 22-ի սահմաններում, արոտավայրում անասուններն արածացնելիս, Լաչինի Միքենդ գյուղի կողմից արձակված ավտոմատ կրակահերթից։

Թաղված է Շինուայրի գերեզմանոցում։