Խաչատուր (Չատի) Ներսեսի Ղազարյան

Ծնված՝ 1899թ․ Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում։

Ապրում էր կրտսեր դստեր ընտանիքի հետ Էրքեջում։

Թոշակառու։

Աշխատել է գյուղում որպես այգեգործ-գինեգործ։

Զոհվել է 1991թ․ հուլիսի 18-ին՝ ականապատված տանը մոտենալիս։ Թշնամու կողմից գյուղը վերջնականապես պաշարելուց հետո էլ հրաժարվել է թողնել իր տունը, հեռանալ գյուղից և մենակ մնացել է այնտեղ։

Դիակը ենթարկվել է թշնամու գազանային խոշտանգումներին։

Անշիրիմ․․․