Գավրուշ Ասատուրի Սիմոնյան

Ծնված՝ 1936թ․ մարտի 27-ին Գորիսի շրջանի Խնածախ գյուղում։

Ապրում էր երեք որդիների հետ (երկուսն անչափահաս, կինը՝ մահացած) Խնածախում։

Աշխատում էր գյուղի ֆերմայում որպես անասնապահ։

Զոհվել է 1991թ․ հուլիսի 17-ին՝ ֆերմայի վրա Քելբաջարի կողմից զինված հարձակման ժամանակ, թշնամու գնդակից։

Թաղված է Խնածախի գերեզմանոցում։