Իվան (Վանիկ) Սամսոնի Lալայան

Ծնված՝ 1955թ․ մայիսի 8-ին Շահումյանի շրջանի Էրքեջ գյուղում։

Ապրում էր կնոջ, չորս անչափահաս երեխաների և ծեր մոր հետ Էրքեջում։

Մասնագիտությունը՝ ինժեներ։

Աշխատում էր Էրքեջի պետական տնտեսությունում որպես գլխավոր ինժեներ։

Մասնակցել է Մանադիշի, գետաշենի, Մարտունաշենի, Բուզլուխի, Հայ Բորիսի, Ղարաչինարի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ հուլիսի 15-ին, Էրքեջի մատույցներում, մարտական առաջադրանք կատարելիս, սովետական բանակի տանկից արձակած արկի պայթյունից։ Դիակը գտնվել է երկու օր հետո։

Թաղված է Չարենցավանի գերեզմանոցում, մարտական ընկերոջ՝ Սլավիկի կողքին։