Սերգեյ Լևոնի Սաղաթելյան

Ծնված՝ 1964թ․ նոյեմբերի 16-ին Շահումյանի շրջանի Վերինշեն գյուղում։
Ապրում էր կնոջ, (առաջնեկ դուստրը՝ Սերժինեն, ծնվեց հոր մահից երկու ամիս անց) և ծնողների հետ Վերինշենում։
Մասնագիտությունը՝ փականագործ։
Աշխատում էր Մարտակերտի քարհանքում որպես փականագործ։
Մասնակցել է Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ գյուղերի պաշտպանությանը։
Զոհվել է 1991թ․ հուլիսի 8-ի գիշերը, Մանաշիդի մոտ, մարտական առաջադրանք կատարելիս, թշնամու ավտոմատ կրակահերթից։
Թաղված է Վերինշենի գերեզմանոցում։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: