Վարուժան Ղազարի Նաջարյան

Ծնված՝ 1957թ․ հուլիսի 27-ին Հոկտեմբերյանի շրջանի Լուկաշին ավանում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս (երրորդը՝ ծնվեց հոր մահից հետո) երեխաների հետ Լուկաշինում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր Հոկտեմբերյանի քարհանքի վարչությունում որպես քարհատ։

Մասնակցել է Երասխի, Հադրութի, գորիսի, Իջևանի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ հունիսի 21-ին Աշտարակի շրջանի Օհանավան գյուղի մոտ, մարտական առաջադրանք կատարելիս, չբացահայտված հանգամանքներում։

Թաղված է Լուկաշինի գերեզմանոցում։