Հրաչիկ Խաչատուրի Շահբազյան

Ծնված՝ 1945թ․ հուլիսի 27-ին Ասկերանի Սաչդաչաշեն գյուղում։

Ապրում էր կնոջ և երեք երեխաների հետ Ստեփանակերտում։

Աշխատում էր Ստեփանակերտի ՆԳ բաժնում որպես տեղամասային տեսուչ։ Միլիցիայի մայոր։

1991թ․ հունիսի 2-ին, օպերատիվ ծառայության ժամանակ, Ստեփանակերտում, ձերբակալվել է սովետական բանակի զինվորների կողմից, տեղափոխվել Շուշվա բանտ, տանջամահ արվել։ Դիակը վերադարձվել է հունիսի 11-ին։

Թաղված է Ստեփանակերտի գերեզմանոցում։