Թաթուլ Այդինի Խաչատրյան

Ծնված՝ 1956թ․ փետրվարի 1-ին Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղում։

Ապրում էր կնոջ և անչափահաս որդու հետ Ջրառատում։

Մասնագիտությունը՝ գյուղմեխանիզատոր։

Աշխատում էր Ջրառատի կոլտնտեսությունում որպես գյուղմեխանիզատոր։

Մասնակցել է Հադրութի շրջանի Դուդուկչի, Աղբուլաղ, Ախալլու, տող, Սարուշեն գյուղերի ազատագրման ու պաշտպանությանը։ Մոտ ինն ամիս Ստեփանակերտի, Բաքվի, Շուշվա, Կիրովաբադի բանտերում ենթարկվել է թշնամու դաժան խոշտանգումների։

Զոհվել է 1991թ․ նոյեմբերի 17-ին, Հադրութի շրջանի Ուխտաձոր (Էդիլլու) գյուղի պաշտպանության ժամանակ։

Թաղված է Ջրառատի գերեզմանոցում։