Ռաֆիկ (Տեր-տեր) Բագրատի Խաչատրյան

Ծնված՝ 1964թ․ հունիսի 23-ին Մարտակերտում։

Ապրում էր ծնողների, երկու եղբայրների և քրոջ հետ Մարտակերտում։

Ուսանում էր Էջմիածնի հոգևոր ճեմարանում։

Ձեռնադրված էր Մարտակերտի շրջանի Ն․ Հոռաթաղ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու սարկավագ։

Մասնակցել է Մարտակերտի, Շահումյանի շրջանի Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Ղարաչինար գյուղերի պաշտպանությանը, Հադրութի շրջանի Սարուշեն, Բանաձոր, Տող գյուղերի ազատագրմանը։

Զոհվել է 1991թ․ նոյեմբերի 16-ին, Հադրութի շրջանի Սարուշեն և Ծամաձոր գյուղերի ազատագրման ժամանակ, թշնամու գնդակից։

Թաղված է Մարտակերտի շրջանի «Թազա խաչ» կոչվող սարի լանջին։