Ասատուր Վարդգեսի Պողոսյան

Ծնված՝ 1959թ․ ապրիլի 27-ին Բաքվում։
Ապրում էր կնոջ, ծնողների և եղբոր ընտանիքի հետ Կրասնոսելսկի շրջանի Շորժա գյուղում։ Ընտանիքով փախել էին Բաքվից։
Մասնագիտությունը՝ վարորդ։
Աշխատում էր Ստեփանակերտի № 7 ավտոձեռնարկությունում որպես վարորդ։
Մասնակցել է Ստեփանակերտի, Շահումյանի և Հադրութի շրջանների գյուղերի պաշտպանությանը։
Ծանր վիրավորվել է 1991թ․ նոյեմբերի 15-ին Հադրութի շրջանի Ծամձոր գյուղի ազատագրման ժամանակ, գերվել։ Դիակը վերադարձվել է նոյեմբերի 20-ին։
Թաղված է Եռաբլուրի եղբայրական գերեզմանոցում։
Ծանուցում․ Կայքից մեջբերումներ անելիս հղումը www.banak.info-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցում առանց www.banak.info-ին հղման արգելվում է: