Խաչատուր Ջամիլի Միրզոյան

Ծնված՝ 1966թ․ հոկտեմբերի 1-ին Երևանում։

Ապրում էր կնոջ և անչափահաս դստեր հետ Երևանում։

Մասնագիտությունը՝ կոշկակար։

Աշխատում էր Հայասստանի հեռուստառադիոպետկոմում որպես վարորդ։

Մասնակցել է Երասխի, Կոռնիձորի, Խոզնավարի, Հադրութի պաշտպանությանը։

Զոհվել է 1991թ․ նոյեմբերի 7-ին, Հադրութի շրջանի Խրմնջուղ գյուղի մոտ մարտական առաջադրանք կատարելիս, թշնամու գնդակից։

Թաղված է Երևանում՝ Քանաքեռի գերեզմանոցում։