Վարդան Գրիշայի Ասրյան

Ծնված՝ 1967թ․ հոկտեմբերի 3-ին Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում։

Ապրում էր ծնողների հետ Մոխրենեսում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր Հադրութի շրջանի Տողի պետական տնտեսության կաթի կոմբինատում որպես վարորդ։

Մասնակցել է Հադրութի շրջանի Բլութան գյուղի պաշտպանությանը և Տողի ազատագրմանը։

Զոհվել է 1991թ․ նոյեմբերի 7-ին Խրմնջուղ, Բլութան գյուղերի պաշտպանության ժամանակ մարտական առաջադրանք կատարելիս, թշնամու գնդակից։ Կացնով քառատված դիակը վերադարձվել է 71 օր հետո։

Թաղված է Մոխրենեսի գերեզմանոցում։