Արթուր Ռոբերտի Սարգսյան

Ծնված՝ 1970թ․ փետրվարի 3-ին Ստեփանակերտում։

Ապրում էր ծնողների, երկու քույրերի և անչափահաս եղբոր հետ Ստեփանակերտում։

Սովորում էր Կապանի շինարարական տեխնիկումի հեռակա ուսուցման երրորդ կուրսում։

Զոհվել է 1991թ․ հոկտեմբերի 29-ին, ժամը 21-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղի վրա Խոջալուի կողմից թշնամու հարձակման ժամանակ, պահակակետում հերթապահելիս։

Թաղված է Ստեփանակերտի գերեզմանոցում։