Աբել Վաղարշակի Ղահրամանյան

Ծնված՝ 1939թ․ հուլիսի 14-ին Ասկերանի շրջանի Բադարա գյուղում։

Ապրում էր կնոջ հետ՝ Ստեփանակերտում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր Ստեփանակերտի վառելանյութի լիցքավորման կայանում որպես լիցքավորող։

Զոհվել է 1991թ․ հոկտեմբերի 23-ին Ստեփանակերտում՝ խորհրդային բանակի զրահամաքենայի կատարած վրաերթից։

Թաղված է Բադարայի գերեզմանոցում։