Մելսիկ Արմենակի Սահակյան

Ծնված՝ 1957թ․ հոկտեմբերի 18-ին Մարտակերտի շրջանի Չլդրան գյուղում։

Ապրում էր կնոջ և երկու անչափահաս դուստրերի հետ Չլդրանում։

Մասնագիտությունը՝ ծեփագործ։

Աշխատում էր Չլդրանի պետական տնտեսությունում որպես բանվոր։

Մասնակցել է գյուղի պաշտպանական գործողություններին։

Զոհվել է 1991թ․ հոկտեմբերի 18-ին, Չլդրանի մերձակա անտառում, թշնամու գնդակից։

Թաղված է Չլդրանի գերեզմանոցում։