Ռաֆայել Աբրահամի Ավագյան

Ծնված՝ 1926թ․ Գետաշենում։

Ապրում էր կնոջ հետ Գետաշենում։

Թոշակառու։

Զոհվել է 1989թ․ նոյեմբերի 23-ին Գետաշենում՝ թշնամու հարձակման տագնապի ժամանակ թոռներին էվակուացնելիս, սրտի պայթյունից։

Թաղված է Գետաշենի գերեզմանոցում։

․․․Մարտունաշեն տանող ճանապարհին խմբված կանայք լաց էին լինում։ Տղամարդիկ զինված քարերով, փայտերով, եղաններով, նաև հատուկենտ որսորդական հրացաններով խուճապահար դես ու դեն էին վազում, դիրքեր գրավում։ Համընդհանուր տագնապ էր ու շփոթ։ Այս ու այն կողմից հուսահատ լացի ու կրակոցների ձայներ էին լսվում։ Բոլորը սարսափած ու շփոթված կրկնում էին միմյանց՝ « թուրքը մտելա շենը․․․ կտորըմ ա․․․»։

Կնոջս երեխաներիս հետ ուղարկեցի հորանց տուն՝ Մարտունաշեն, իսկ ես վազեցի Գետաշեն․ գյուղը ոտքի էր ելել։ Անմիջապես ինձ գցեցի մեր տուն․․․ դատարակ էր։ Չէի հասկանում, թե ինչ է կատարվում։ Մտաշելու ժամանակ էլ չկար։ Եղանս (միակ զենքս) վերցրեցի մեր տղերքի ետևից։ Դեռ նոր էինք հասել գյուղի մոտակա բարձունքը՝ մեր կարևոր դիրքը, երբ ականջիս հասավ մորս, ինձ աղեկտուր կանչող ձայնը․»եկ, եկ․․․ հայրդ մեռել ա, եկ․․․»։ Գոռում էր ու ձեռքով ցույց տալիս գետի կողմը։

Գյուղից դուրս եկնող ճանապարհին խմբված ահաբեկված կանայք․․․ փայտ ու եղան․․․կրակոցներ․․․ մեր տունը դատարակ․․․մորս աղեկտուր լացը․․․

Ամեն ինչ ավելի ուշ պարզվեց։ Համընդհանուր սարսափի ու խառնաշփոթի ժամանակ գյուղացիներից մեկը գոռում, հայտարարում է գյուղով մեկ, թե իբր թշնամին մտել է գյուղի վերին թաղը և սկսել կոտորել։ Մեկ ուրիշն էլ աղաղակում է, թե նրանց այդպես շարժվում են դեպի գյուղի դպրոց։ Եվ այլն․․․

Սարսափահար ժողովուրդ, անտեր ու անպաշտպան․ որևէ մեկի բերնից թռած որևէ լուր ընդունվում էր որպես ճշմարտություն ու անցնում բերնից բերան։ Հայրս էլ դպրոցում եղած երկու թոռներին համարելով արդեն․․․իրեն մի կերպ գցում է եղբորս տուն, որպեսզի այնտեղ մնացածներին գոնե մի կերպ փրկի։

Վերցնում է նրանց ուղիղ՝ դեպի գետ։ Այնտեղ «քերծերին կոշտը ավելի ապահով կլինի․․․»․ ուժասպառ ու հևիհև երեխաներին հասցնում է «քերծերը»՝ գետի մոտի մեծ ժայռերն ու ծերպերը և միայն այդ բոլորից հետո, կարծես, թոռների առաջ իր պարտքը կատարած․․․ հեռանում աշխարհից։

Սրտի պայթյուն էր ստացել․․․

Լաց ու կոծ էր, խառնաշփոթ, խուճապ, տագնապ, անպաշտպան ժողովուրդ, բերնից բերան անցնող ճիշտ ու սուտ լուրեր․․․

Որդի՝ Ռաֆայել Ավագյանի