Մարտուն Հայկի Ավագյան

Ծնված՝ 1935թ․ Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում։

Ապրում էր կնոջ, հինգ երեխաների և ծեր մոր հետ Կոռնիձորում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր կոռնիձորի կոլտնտեսությունում որպես վարորդ։

Գերվել է և սպանվել  թշնամու կողմից 1989թ․ նոյեմբերի 22-ին (բազմաթիվ դանակի հարվածներ մարմնի վրա, դանակով և կացնով վիզը կտրած, մարմինը՝ այլանդակված)։

Թաղված է Կոռնիձորի գերեզմանոցում։

Հոկտեմբերի 7-էր։ Բոլորս տանն էինք, հաց էի թխում, ինքը պատրաստվում էր խորոված անել։ Մեկ էլ լուր եկավ, թե հարևան գյուղի թուրքերը հարձակվում են։ Սպասում էինք, բայց չէինք պատկերացնում, որ դա հնարավոր է։ Թողեց, թափեց ամեն ինչ ու դուրս վազեց։ Ինչո՞վ, ո՞ւմ հետ։

Հետո ամեն ինչ սովորական դարձավ։ Հարձակումներն ավելի հաճախ դարձան, կրակոցներն՝ ավելի թեժ։ Այդ օրվանից նա տնից կտրվեց, կարծես հենց դրան էր սպասում։ Էլ ի՞նչ համոզել, ի՞նչ խնդրել․․․

Ախր զենք էլ չուներ, մահակով էր գնում հերթապահության։ Գյուղում տարերայնորեն կազմակերպվեց ինքնապաշտպանություն, իր նման մահակավորների մի ջոկատ։ Եղբայրը դրա կազմակերպիչներից էր։ Ռեալ վտանգը բլորին էր եղբայրացրել, միավորել, բայց մահակով ի՞նչ կարելի էր անել։

Նրան ու Լևոն Ասրյանին նույն օրը տարան։ Մոտ մեկ շաբաթ ամբողջ գյուղը նրանց էր փնտրում։

Էլի ապրեն կարմիր բանակի զինվորները, մեզ չէ, բայց մերոնց դիակները պաշտպանում են։ Մեկ շաբաթ հետո բերեցին դիակները, թե․ «սա էլ մեզնից ձեզ լավություն»։

Այրի՝ Մարտուն Ավագյանի