Աշոտ Վազգենի Մելիքբեկյան

Ծնված՝ 1959թ․ հոկտեմբերի 28-ին Իջևանում։

Ապրում էր կնոջ, նորածին երեխայի, ծնողների, քրոջ և եղբոր հետ Իջևանում։

Մասնագիտությունը՝ մեխանիկ-ինժիներ։ (ավարտել էր Երևանի պետհամալսարանը և պոլիտեխնիկական ինստիտուտը)։

Աշխատում էր Իջևանի պատանի տեխնիկների կայանում որպես խմբավար։

Զոհվել է 1989թ․ նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Իջևանում՝ հայրենանվեր սեփական նախաձեռնությունն իրագործելիս։

Թաղված է Իջևանի գերեզմանոցում։

Պապերը տոհմիկ շուշեցիներ էին, շուշվա մելիքներից։ «Կյանքը ոչինչ է հայրենիքի առաջ․․․»,-սիրում էր կրկնել։

Պարզ գիտակցում էր, որ միայն կոչերով և միտինգներով Հայաստանը չի փրկվի, կոնկրետ գործեր էին պետք։ Նախ՝ Արցախում և Գետաշենում։

Ես պետք է ապրեմ Շուշիում, իմ պապերի հողում։ դա նրա կյանքի նպատակն էր ու իմաստը, գործելու ծրագիրը։

Աշոտի համար որոշիչ դարձավ ծանոթությունը Մակարավանքի հոգևոր առաջնորդ Հայր Վահանի (Ստեփան Դավթյան) հետ։ Միասին էին շրջում սահմանագլխին, միասին կազմակերպում սահմանների ինքնապաշտպանության գործը, միասին ոգևորում մարդկանց, միասին ոգևորվում և չէին հոգնում։ «Եթե հոգնենք, կպարտվենք», հուսադրում էին միմյանց։ Միասին չհոգնեցին, միասին չպարտվեցին, միասին․․․ անմահացան․․․

Գործեր, գործեր, գործեր։

Հայաստանի և Արբեջանի սահմաններում ժողովուրդների «բարեկամությունը» հավերժացնող մի կեղծ, ստորաքարշ հուշարձան կա, իր յուրահատուկ ցինիզմով երևի թե եզակի մարդկության պատմության մեջ։ Թուրքական ոճի երեք սյուներ են։ Մեծը խորհրդանշում է Ադրբեջանը, կողքին ծվարել է «փոքրը»՝ Վրաստանը, իսկ ավելի «փոքրը»՝ ստրուկ Հայաստանն է։ «Կոթողը» ադրբեջանցիների «հանճարի» գլուխգործոցներից է և կոչվում «Անդրկովկասի ժողովուրդների բարեկամություն»։

Ասում էր․ «․․․ ոչ ոք ձեռք չտա այդ հուշարձանին, դա իմ գործն է․․․»

Չստացվեց․․․ Անարդարության սյուները մնացին կանգնած, ընկան միայն արդարության մարտիկները։

Դա մեր ազատագրական շարժման ընթացքում առաջին և, թերևս, ամենագործնական փորձն էր սրբագրելու ժողովուրդների կեղծ բարեկամության ստոր պատրանքը։

Ահա Աշոտի և Հայր Վահանի գործի բարոյական մեծ հաղթանակը, մեր մխիթարանքը, սփոփանքը։

Հայր` Աշոտ Մելիքբեկյանի