Արամայիս Աշոտի Միրզոյան

Ծնված՝ 1962թ․ դեկտեմբերի 24-ին Գորիսում։ Ապրում էր կնոջ, երեք անչափահաս երեխաների հետ Գորիսում։

Մասնագիտությունը՝ վարորդ։

Աշխատում էր Գորիսի «Ավանգարդ» պետական տնտեսությունում որպես վարորդ։

Զոհվել է 1988թ․ նոյեմբերի 24-ին գորիսի շրջանի Որոտան բնակավայրում թշնամու գնդակից։

Թաղված է Գորիսի գերեզմանոցում։

 

Դեռ թարմ ու խորն էր սումգայիթյան եղեռնի վիշտը։ Վիճակն անորոշ էր ու հեղհեղուկ։ Շարժումը միտինգային փուլում էր, մինչդեռ թշնամին մեծացնում էր հայկական շեների վրա ոտնձգությունների շառավիղը։ Գնալով մեծանում էր նաև մեր զոհերի թիվը։ Անհրաժեշտ էր անցնել համապատասխան կոնկրետ գործողությունների։ Անհրաժեշտ էր։ Այդ օրը միտինգում առաջին կոչերը հնչեցին։ Արամայիսը, այլևս չսպասելով, թողեց միտինգի հրապարակը և այդպիսի կոնկրետ գործի առաջին նախաձեռնողը եղավ։ Մի քանի հոգով գնացին։ Իր զենքը տվեց ընկերոջը, ինքն՝ անզեն։ Պատրաստ էր նույնիսկ մերկ ձեռքերով կռվել, այնքան մեծ էր ատելությունը թշնամու հանդեպ, և այնքան էր հայրենասեր։

Սակայն թշնամին ավելի սթափ էր և համարձակ գնտվեց, քան Արամայիսի հետի ընկերները։ Ցավոք։ Այդպես նա զոհվեց․․․

Նրա մահը սկիզբն էր հայկական ադրբեջանաբնակ գյուղերի ազատագրման։

Մահվան օրը Գորիսում ազատագրվեցին Աղբուլաղ, Ղարդուլախ, Էյվազլար գյուղերը։

Այդ օրն առավոտյան գտել էր, կամ պատվիրել էր գտնել բոլոր նրանց, ումից երբևէ պարտք էր վերցրել։ Վերադարձրել էր բոլորի պարտքը, նույնիսկ վաղուց վերցրածները, մոռացվածները։

Մի պարտք միայն մնաց, մեծ պարտք, վրեժի պարտք, որ պետք է հատուցվեր։ Միայն դա չհասցրեց։ Հիմա մեզ է վստահված այդ պարտքի հատուցումը․․․ Պարտատերը սպասում է․․․

Ընկերներ՝ Արամայիս Միրզոյանի