«Պարտավորագիր»– Պատվիրատուի և Կատարողի միջև « » ____________ 20____ թ. կնքված համաձայնությունը։
«Կողմեր»-«ՀԱՆՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ» ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-ն (այսուհետև` Պատվիրատու) և ՀԿ անդամը/ծրագրի մասնակիցը (այսուհետև` Կատարող) միասին։
«Պետական գաղտնիք», «ծառայողական գաղտնիք» – «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստով։
«Բանկային գաղտնիք», «ապահովագրական գաղտնիք» – համապատասխանաբար «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքով և «Ապահովագրության և. ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված իմաստներով։
«Առևտրային կամ ցանկացած այլ գաղտնիք» – ցանկացած հնարավոր եղանակով Կողմին հայտնի դարձած ցանկացած տեղեկություն, փաստաթուղթ կամ ինֆորմացիայի կրիչ, որը, հայտնի չլինելով երրորդ անձանց, ունի իրական կամ հնարավոր առևտրային արժեք և որն իրավաչափ եղանակներով չի կարող հասանելի լինել Երրորդ անձանց։
«Առևտրային կամ ցանկացած այլ գաղտնիք» հասկացությունն իր մեջ (ի թիվս այլ տեղեկատվության) ներառում է նաև հետևյալը. աշխատանքային նամակագրություն, ներքին փաստաթղթաշրջանառություն, նոու-հաու, գիտա-
տեխնիկական, տեխնոլոգիական, արտադրական, աշխատանքային, ֆինանսատնտեսական, իրավաբանական, հաշվապահական և նման այլ տեղեկատվություն, տեղեկատվություն՝ հետազոտության մեթոդաբանության,հետազոտման կազմակերպման, տեղեկության պահպանման միջոցների և նույնականացման, ավտորիզացման կոգին, գաղտնաբար և այլն) մասին, ստատիկ տեղեկություն, տեղեկություն հաճախորդների, ապրանքների, ծառայությունների, հետազոտությունների արդյունքների և այլնի մասին։ Գաղտնիք է համարվում նաև գաղտնի տեղեկությունից քաղվածքների կատարման, պատճենահանման, մշակման, կատարելագործման, ձևափոխման, ընդհանրացումների նմկամ վերլուծական ճանապարհով դուրս բերված ողջ տեղեկատվությունը։
«Անձնական տվյալ» – ֆիզիկական անձին վերաբերող ցանկացած տեղեկություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով նույնականացնել անձի ինքնությունը։
«ՀԿ-ի անդամ/ ծրագրի մասնակից լինելու ընթացքում Կատարողին հայտնի դարձած տեղեկատվություն» – ցանկացած տեսակի կրիչի վրա ամրագրված (այդ թվում նաև՝ Կատարողի առջև բանավոր բացահայտված) ցանկացած բնույթի տեղեկատվություն (այդ թվում՝ օրենքով չպաշտպանվող), որը Կատարողին հայտնի է դարձել ՀԿ-ի անդամ լինելու ընթացքում, Պատվիրատուի կոնտրագենտը լինելու շնորհիվ։ Նման տեղեկատվության աղբյուր կարող են հանդիսանալ ինչպես Պատվիրատուն, այնպես էլ՝ Պատվիրատուի գործընկերները, այլ կոնտրագենտները, Պատվիրատուի աշխատողները, հարցվողները և. ցանկացած այլ երրորդ անձինք։ Նման տեղեկատվության թվին են պատկանում մասնավորապես՝ Պատվիրատուի կողմից Կատարողին հանձնված և Պարտավորագրին առնչվող ցանկացած տեղեկատվությունը (այդ թվում՝ սկզբնական տեղեկատվությունը), հարցման պրոցեսում հարցվողների կողմից Կատարողին հայտնած և/կամ Կատարողի առջև բացահայտված տեղեկատվությունը, Կատարողի և հարցվողների հաղորդակցության բովանդակությունը։
«Գաղտնի տեղեկատվություն» – ՀԿ-ի անդամ/ ծրագրի մասնակից լինելու ընթացքում Կատարողին հայտնի դարձած պետական գաղտնիքի, ծառայողական գաղտնիքի, բանկային գաղտնիքի, ապահովագրական գաղտնիքի, առևտրային կամ ցանկացած անձնական տվյալների և տեղեկատվության ամբողջություն: ՀԿ-ի ծրագրի և գործունեության վերաբերյալ ստացած ցանկացած տեղեկատվություն հանդիսանում է Գաղտնի տեղեկատվություն:
Կատարողն ընդունում է, որ ողջ Գաղտնի տեղեկատվությունը Պատվիրատուի սեփականությունն է։