Աջակցություն Արցախին՝ ընդդեմ Covid-19-ի

Աջակցություն Արցախին՝ ընդդեմ COVID-19-ի

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն Արցախում COVID-19 -ի տարածման կանխարգելման նպատակով «Armenian wounded heroes» հիմնադրամի հետ համատեղ իրականացրել են աջակցության բարեգործական ծրագիր, որը նախատեսված է եղել թե՛ քաղաքացիական բնակչության, թե՛ զինծառայողների համար: Ծրագրի իրականաման համար գումար են տրամադրել «Հայ վիրավոր հերոսների» հիմնադրամը և «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն՝ դրամահավաքի միջոցով։ Արդյունքում ձեռք են բերվել անհրաժեշտ պարագաներ և սարքավորումներ և հանձնվել համապատասխանաբար ԱՀ առողջապահության նախարարությանը և պաշտպանության բանակին:

Տրամադրվել են ներքոբերյալ պարագաները՝

  • ախտահանման հատուկ հեղուկացիր տեխնիկա՝ 8 հատ,
  • դեզիթաբս՝ 150 տուփ,
  • մեջքի կրման մեխանիկական սփրեյեր՝ 80 հատ,
  • մեջքի կրման էլեկտրական սփրեյեր՝ 30 հատ,
  • կորոնավիրուսի ախտորոշման թեստեր,
  • գլյուկոզայի հետազոտման թեստեր,
  • պաշտպանիչ ակնոցներ (երկու տեսակի) ընդհանուր՝ 200 հատ,
  • բժշկական պաշտպանիչ արտահագուստ՝ 200 հատ,
  • զինվորական պաշտպանիչ արտահագուստ՝ 30 հատ,
  • պաշտպանիչ դիմավահան (կասկա)՝ 200 հատ,
  • գազային ռեսպերատոր՝ 21 հատ,
  • պաշտպանիչ բժշկական դիմակ՝ FFP2,
  • բժշկական ձեռնոցներ՝ 100 զույգ։