Զորամասում անցկացվել է կանանց խորհրդի նիստ

Զորամասում անցկացվել է կանանց խորհրդի նիստ

4-րդ զորամիավորման զորամասերից մեկում սեպտեմբերի 14-ին անցկացվել է կանանց խորհրդի նիստ, որին մասնակցել է զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալը:

Նիստի ընթացքում քննարկվել են ծառայության մեջ կին զինծառայողների ինտեգրման, զորամասերում կարգապահության ամրապնդման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, ընտանիքներում բռնության կանխարգելման ուղղությամբ կատարված աշխատանքները։ Կարևորվել է զորամասերում կին զինծառայողների ներկայությունն ու ծավալած գործունեությունը։

 

ՀՀ ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն