Անմահ հերոս Արմեն Հայրապետյան

Արմեն Հայրապետյանը ծնվել  է 1980 թվականին Արցախի Հանրապետության (այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից) Մարտունու շրջանի Սոս գյուղում։ Սովորել և ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, որից հետո 1998 թվականին անցել է պարտադիր զինվորական ծառայության։

1999 թվականին մասնակցել է Համազորային հրամանատարական դասընթացների, ստացել լեյտենանտի զինվորական կոչում ու շարունակել ծառայությունը Արցախում։

Զինվորական ծառայության ընթացքում  կապիտան Արմեն Հայրապետյանն արժանացել է  բազմաթիվ պարգևների և պատվոգրերի՝ «Ծովակալ Իսակով», «Անբասիր ծառայության համար» 1-ին և 2-րդ աստիճանի գերատեսչական, «ՀՀ Զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալներով։

2014 թվականի հուլիսի 29-ին Արցախի ՊԲ մարտական դիրքերից մեկում ականի պայթյունից զոհվել է ՊԲ պայմանագրային զինծառայող Արմեն Յուրիի Հայրապետյանը։

Կապիտանը հետմահու  պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական ծառայություն», Արցախի Հանրապետության «Արիություն» մեդալներով։

Արմենն ամուսնացած էր, ունի երկու երեխա։

«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն և Banak.info-ի խմբագրությունը ցավակցում են ընտանիքի անդամներին և կիսում կորստյան ծանր վիշտը։

Ալվինա Հարությունյան