Սյունիք Անդրանիկի Սողոմոնյան

Ծնված՝ 1953թ․ ապրիլի 10-ին Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղում։

Ապրում էր կնոջ և երեք անչափահաս երեխաների հետ Կոռնիձորում։

Մասնագիտությունը՝ անասնաբույժ։

Մասնակցել է Գորիսի շրջանի Խնձորեսկ, Տեղ, Կոռնիձոր գյուղերի պաշտպանությանը։

Գերվել է 1991թ․ ապրիլի 27-ին Կոռնիձոր գյուղի մերձակա հանդամասում։ Դիակը գտնվել է ապրիլի 28-ին Լաչինի սահմանի մոտ՝ Զաբուղ գյուղի ներձակայքում։

Թաղված է Կոռնիձորի գերեզմանոցում։